Բացահայտենք Միլանը ու ոչ միայն Միլանը միասին
Ես Գայանե Մայիլյանն եմ, ով սիրում է լեզու և մշակույթ համադրությունը: Արդեն 10 տարի է, ինչ ապրում եմ Միլանում. տարիներ շարունակ աշխատել եմ որպես զբոսավար, ուղեկցորդ և կազմակերպիչ՝ նախ Հայաստանում, ապա Իտալիայում:
Միլանում և Կոմո լճի տարածաշրջանում իրականացնում եմ մասնագիտացված էքսկուրսիաներ։ Ինչպես նաև կազմակերպում եմ ուղևորություններ դեպի Բերգամո, Վերոնա, Վենետիկ և Թուրին:
Ծառայություններ
Էքսկուրսիաներ
Կազմակերպում եմ անհատական էքսկուրսիաներ Միլանում և Կոմո լիճ:
Լեզվաբանական աջակցություն
Ուղեկցում և լեզվաբանական աջակցություն Բերգամո, Վերոնա, Վենետիկ և Ջենովա ուղևորությունների ընթացքում:
Լոգիստիկ աջակցություն
Կարող եմ օգնել կազմակերպելու տեղափոխություններ դեպի Բերգամո, Կոմո, Վերոնա, Վենետիկ և Ջենովա:
Ճանապարհորդների կարծիքները
Հաճախ տրվող հարցեր (FAQ)
Ինչպե՞ս պատվիրել էքսկուրսիան:
Կարող եք կապ հաստատել ինձ հետ Email-ով, WhatsApp-ով, Telegram-ով, Viber-ով կամ հեռախոսազանգի միջոցով:
Ո՞ր լեզուներով են անցկացվում տուրերը:
Հայերենով, ֆրանսերենով, իտալերենով, ռուսերենով, ինչպես նաև կարող եմ օգտակար լինել անգլերենով:
Հնարավո՞ր է փոխել տուրի ծրագիրը:
Իհարկե. յուրաքանչյուր երթուղի հարմարեցվում է ձեր հետաքրքրություններին և նախասիրություններին:
Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Միլանը տեսնելու համար:
Երկու կամ երեք օրը լիովին բավարար են քաղաքի հիմնական տեսարժան վայրը տեսնելու համար:
Ինչպե՞ս այցելել Կոմո լիճ:
Միլանից Կոմո կարելի է հասնել մոտ 1 ժամում գնացքով կամ ավտոմեքենայով: Լճում հասանելի են նավ-տրանսպորտներ, կատերներ և հիդրո/ջրային ուղղաթիռներ:
Ինչպե՞ս այցելել Սուրբ Ղազար կղզի:
Միլանից Սուրբ Ղազար կարելի է այցելել մեկ օրվա ընթացքում՝ արագընթաց գնացքով հասնելով Վենետիկ, այնուհետև նավ-տրանսպորտով դեպի կղզի: